մելինե«Իմ թանկագի՛ն, իմ հանճա՛ր,
... Ես մի ցանկություն ունեմ միայն` կրկին տեսնել քեզ: Այդ միտքն ինձ ոչ մի րոպե հանգիստ չի տալիս: Ես միայն քեզնով եմ ապրում և միայն քեզ համար: Մայրիկն առաջինը կարդաց նամակդ: Նա ասում է, «Քոչարը մեկնեց, և մեր երջանկությունը գնաց նրա հետ»: Նա շատ է ցավում, որ մեկնել ես և հաճախ է խոսում քո մասին: Ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում հիմա, ինչպե՞ս եղավ, որ Թիֆլիսում ես: Սե՛ր իմ, թանկագի՛նս, քեզ եմ ուղարկում այս թուղթը, որ պիտի ստորագրես անձնագրիս համար: Հենց որ ամեն ինչ կարգի ընկնի, ես կհեռագրեմ քեզ, և շուտով քո գրկում կլինեմ: Ես անզուսպ փափագով եմ մտածում այն օրհնյալ օրվա մասին, երբ կրկին կհանդիպենք: Սիրտս քեզնով է լի, բառերն անզոր են արտահայտելու իմ ողջ քնքշությունը: Ցտեսությո՛ւն, իմ հանճա՛ր, իմ թանկագի՛ն: Քնքշորեն, ջերմ ու ամբողջ հոգով համբուրում եմ քեզ:

Քո փոքրիկ, շատ թախծոտ Մելինե»:

Սիրելի ամուսնու հանդեպ իր վերջին պարտքը կատարելով` Մելինեն 1966 թվականին կազմակերպեց ցուցահանդեսը և այդպես էլ Քոչարին չհանդիպեց (իսկ ավելի քան 30 տարի հավատարմությամբ սպասել էր ամուսնուն): Գեղեցկուհի Մելինեի վախճանը ողբերգական եղավ. նա ինքնասպանությամբ վերջ տվեց կյանքին:
/Հ. Իգիթյան «Երվանդ Քոչար» 2000թ.

Դա իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեև դա մի ենթագիտակցական ընթացք է, և մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրև իրողություն: Երբ մեկին նկարում ես` հափշտակվում ես նրանով և գուցե այդ սիրուց է, որ նրան տեսնում ես ավելի լավ, քան նա իսկապես կա: Դու չես մտածում լավացնել նրան: Դու ուղղակի նրան տեսնում ես լավ: Դա հոգեկան վերագրում է:
Երվանդ Քոչար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել