Մի քանի տարի առաջ, երբ նոր էի սկսել աշխատել ամսագրերում, նորաձեւության վերաբերյալ իմ առաջին նյութերն էի պատրաստում....հայ դիզայներների հետ հարցազրույցների ժամանակ ( Արամ Նիկոլյան, Արեւիկ Սիմոնյան) հաճախ լսում էի, որ "Սովետական պռեսինգ"-ը մեծ ազդեցությւն է թողել նաեւ նորաձեւության վրա: Ասվածն ավելի լավ պատկերացնելու համար ես որոշեցի ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի "նորաձեւություն"-ը: Պարզվեց, որ դա գրեթե ահնար է.)))))...1959թ Christian Dior-ի 12 մոդելներ ժամանում են Սովետական Ռուսաստան... Դա այլմոլորակայինների այցի է նման...մի երկիր, որտեղ կանայք  ոչ միայն նորաձեւ լինել-չլինելու մասին չեն  մտածում...այլ,ընդհանրապես,խնդիր ունեն ինչ-որ նոր բան ձեռք բերելու  "Դեֆիցիտ" ...այս բառը շատ բաներ է բացատրում....

Բոլորի ուշադրության կենտրոնում )) 
Միանման, "ֆաբրինչնի" զգեստներով  կանանց  բոլորովին չէր ուրախացրել մոդելների այցը)))

Իհարկե,միայն "Դեֆիցիտ"-ով ամեն ինչ բացատրելը սխալ կլինի...ներքեւում տեղադրված նկարներից պարզ երեւում  է,  որ    ընդհանրապես,  տարբերվելը, մի քիչ ավելի վառ լինելը, համարվում էր  "Ձեր նմանները խայտառակում են Ռեսպուբլիկան": )))Մոխրագույն Սովետական մասսան առիթը բաց չէր թողնում ծաղրել, ին-որ կենդանիների նմանեցնել մի քիչ այլ կերպ հագնված մարդկանց: )))) 

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել