1in.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է նրան Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկված մալայզիական ինքնաթիռի մասին, ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
Մալայզիական ավիաուղիները տեղեկացրել են, որ Ամստերդամ թռչող ինքնաթիռի հետ կապը կորել է Ուկրաինայի տարածքում: Ինքնաթիռն ընկել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե բնակավայրի մոտ:
«Հենց նոր Տորեզի մոտ ահաբեկիչները զենիթահրթիռային «Բուկ» համալիրով խփել են Կուալա-Լումպուր-Ամստերդամ չվերթն իրականացնող քաղաքացիական ինքնաթիռը… Զոհվել են 280 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները»,- գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook սոցիալական կայքի իր էջում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1371843.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



