Քաբուլի օդանավակայանի վրա ահաբեկիչներ են հարձակվելLife.panorama.am-ը գրում է.

Այսօր վաղ առավոտյան մի քանի տասնյակ զինված ահաբեկիչներ հարձակում են գործել Քաբուլի միջազգային օդանավակայանի վրա: Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ օդանավակայանի մոտակայքում կրակոցներ և պայթյուններ են լսվում: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը շրջապատել են ահաբեկիչներին և շուտով կոչնչացնեն նրանց:

Հնարավոր զոհվածների և տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան: Աֆղանստանում գործող ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման  պատասխանատվությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել