Բաժին 1
Ընդհանուր մաս
Հոդված 1. Ընդհանուր դրույթներ:
Սույն օրենքը կարգավորվում է հայկական ընտանիքում և Սփյուռքում փեսայի և վերջինիս կնոջ մամայի (այսուհետ Զոքանչ) հարաբերությունները հասարակության և ներկառուցվածքային ստորաբաժանումներում:
Օրենքը վերաբերում է միայն վատ և անորակ Զոքանչներին:
Հոդված 2. Օրենքի ներգործությունը՝ ՀՀ տերիտորիայում կատարված արարքների նկատմամբ:
ՀՀ տարածքում սույն օրենքով նախատեսված հանցագործությունը կատարած օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և մյուս այլ քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է փեսայի հայեցողությամբ` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքները:
Հոդված 3. Օրենքի ներգործությունը ժամանակի մեջ:
Սույն օրենքով արգելված արարքի համար նախատեսված պատժելիությունը վերացվող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ չունի, առավելապես Զոքանչի համար:
Հոդված 4. Հանցագործության հասկացությունը:
Հանցագործություն է համարվում ցանկացած արարք, որն ուղղված է փեսայի անձի, կյանքի, առողջության և արժանապատվության դեմ և խոչընդոտում է վերջինիս ընտանիքում բնական կյանքին:
Ծանոթություն. Սույն օրենքի հատուկ մասը փեսու նկատմամբ չի կիրառվում, քանի որ`
1. Փեսան միշտ ճիշտ է:
2. Եթե փեսան ճիշտ չէ, ապա տես կետ «1»:
Հոդված 5. Հիմնական հասկացությունները:
Զոքանչ. կենդանի, որի գոյությունը հաշվարկվում է արդեն մոտ 20.000 տարուց ավելի, և որը իր բիոլոգիական հատկանիշներով բազմանում է յուրաքանչյուր միջավայրում՝ անկախ կլիմայական և աշխարհագրական տեղանքներից և պայմաններից: Իրենց թանկ մորթու պառճառով առ այսօր անխնայորեն ոչնչացվում են փեսաների կողմից, սակայն երբեք չեն գրանցվի «Կարմիր գրքում»: Արտաքին հատկանիշներ. ունի մարդու կերպար, առօրյայում ոչնչով չի տարբերվում քաղաքացիներից, և ի հայտ է գալիս միայն փեսային հանդիպելուց: Վերջինիս կծածը թունավոր է և վերջինիս կողմից պատրաստված ձվածեղը չեն ուտում և սուրճը չեն խմում:
Զոքանչի լավը չի լինում: Եթե կնոջ մայրը լավն ա, ապա նա Զոքանչ չի կարող կոչվել:
Փեսա: Աշխարհի լավագույն, անբասիր, ազնիվ, բարի, նվիրված, բարոյապես կայուն, խելոք, գեղեցիկ, և հրապուրիչ գերանձ, որը հանդիսանում է վերը նշված Զոքանչի դարավոր թշնամին, և առաջին իսկ հնարավորության դեպքում մեծ հաճույքով Զոքանչին կուղարկի այն աշխարհ՝ տարբեր տեսակի միջոցներով: Հակացուցված է Զոքանչի պատրաստած ձվածեղը և սուրճը:
Աներ: Հիմնականում անշառ անձնավորություն, որը անկախ իր կամքից, հանդիսանում է Զոքանչի ամուսինը (ցավոք սրտի), որը հիմնականում զոքանչի ու փեսայի պատերազմական գործողությունների ընթացքում գտնվում է դիտորդի դերում: Ձայնը բարձր է, բայց կծածը թունավոր չէ:
Կին: Զոքանչի և աներոջ միակ հաջողված ստեղծագործությունը, որին փեսան ամեն կերպ փորձում է սարքել նորմալ մարդ: Հնարավոր է ապագա Զոքանչ (տես վերևում):
Փեսայի ընկերներ: Տխուր վախտվա ուրախ պրիխոդ, այն է Զոքանչի հետ փեսայի «հագած» ժամանակ միակ սփոփանքը և բաժակակիցները:
Քենի: Զոքանչի և աներոջ չհաջողված սեռական հարաբերությունների հետևանքով առաջացած բեղնավորման անհաջող ծնունդ, որը ակամա պատճառական կապի մեջ է գտնվում կնոջ հետ, հաճախակի դրսևորվում է խառնակչական գործունեություն և առավել ևս, որ մնացած է լինում տանը (անկախ իր կամքից): Շատ հաճախ խաղում է դիսպետչերի դեր` կնոջ ու Զոքանչի միջև:
Աներձագ: Կնոջ եղբայրը, որը ոչինչ չասող հայացքով, անորոշ դիրքորոշմամբ մահկանացու է, շատ հաճախակի փորձում է խառնվել ներընտանեկան ոլորտի թեժ մարտերին, սակայն արժանանալով երեք մատի կամ մեկ մատի կոմբինացիայի, փոշմանած պիվա խմողի դեմքով գրավում է իր սկզբնական մեկնարկային տեղը (ստատուս քվո):
Բաջանաղ: Նույն ինքը՝ փեսայի բախտակիցը և բաժակակիցը, որը իր հավատարիմ ձեռքն է մեկնում փեսային՝ Զոքանչի դեմ մղվող խաչակրաց արշավանքին (տես` փեսա):
Կնոջ բարեկամություն: Ոհմակ, երբեմն ոչխարի հոտ, որոնք ի հայտ են գալիս ֆինանսական օգնություն խնդրելու ժամանակ. մնացած բոլոր ժամանակ գտնվում են ընդհատակում:
Հոդված 6. Համաներման և ներման ակտերի կիրառման ոլորտները:
Սույն հոդվածի վերնագրում նշված ակտերը կիրառել բացառապես Փեսու նկատմամբ: Զոքանչի նկատմամբ համաներման, ներման և նմանատիպ բաներ (ով ոնց ուզում է, թող տենց էլ հասկանա, չհասկացողների համար է առանձին դպրոց կա, որի վրա մեծատառ գրված է «Բարի գալուստ դեբիլներին») չկիրառել:
Գլուխ 2 Պատիժ:
Հոդված 7. Պատժի հասկացությունը
Զոքանչը ինքն իրանով կրակ ու պատիժ է (գրող ու սև ցավ)
Պատիժը ոչ միայն Զոքանչի կողմից մեղքի քավումն է իր տարբեր դրսևորումներով, այլև նպատակ ունի նորաստեղծ ընտանիքների համար ապահովել սոցիալական արդարություն, զերծ պահել Զոքանչի թունավոր կծածներից, կանխել մատրիարխատի հնարավոր օջախները:
Հոդված 8. Պատժի տեսակները:
1. Նախազգուշացում փեսայի կողմից` հայացքով (թարախոտ հայացք):
2. Նախազգուշացում դեղին քարտով և սալֆետկա շպրտելով:
3. Չափալախ` խոսքով, և տեղ-տեղ ձեռքով` միայն դեմքին:
4. Քաչալացնել ու կտցնել ամեն հանդիպման ժամանակ:
5. Բանակ ուղարկել:
6. Զոքանչի ծնողների և բարեկամության հիշատակում՝ մինչև 7 պորտ իրարից առանձնացնելով` փեսայի համար ցանկալի խոսքով (տևողությունը մինչև 4 ժամ):
7. Տնից վռնդում՝ նամանավանդ խնջույքի ժամանակ, գիշերով և առանց աներոջ:
8. Հեռախոսակապի, փոստհեռագրական և կապի մյուս միջոցներից օգտվելու իրավունքից զրկում փեսայի բնակարանի հետ կամ միանգամից լեզուն կտրել:
9. Անտառում կորցնել:
10. Անօգնական թողնել ճանապարհի եզրին՝ ավտոյից իջեցնելով, զուգորդված ընթացքի ժամանակ մեջքին թքելով:
11. Իր կամքից անկախ թունավոր սունկ ուտեցնել, որը զուգորդված է աչքը կապտացնելու հետ մեկտեղ:
12. Աղջկա և թոռների հետ շփվելու իրավունքից զրկելու` փեսու կողմից սահմանված ժամկետներով:
13. Ըստ իրավիճակի՝ լյուբոյ հարցով:
14. Տեղավորել հիվանդանոցում և հետևից չգնալ և անունը չտալ:
Մեղմացուցիչ հանգամանքներ` տենց բան չի լինում:
Ծանոթություն: Սույն հոդվածում նշված պատիժները կիրառում են միայն Փեսայի կողմից:
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
Գլուխ 3 Անձի` փեսայի դեմ ուղղված հանցագործություններ
Հոդված 9. Խառնակչական գործողություններ:
Զոքանչի կողմից փեսայի և նրա ընտանիքի անդամների նեղ ընտանեկան հարցերին որևէ կերպով խառնվելը, որը նպատակ է հետապնդում, ստուգել փեսայի համբերությունը պատժվում է` թարախոտ հայացքով կամ նախազգուշացումով` նայած փեսայի տրամադրության:
Նույն արարքը եթե կատարվել է կրկին կամ առանձին հանցագործությամբ պատժվում է 2 անգամ ձեռքի չափալախով և Զոքանչի ծնողների և բարեկամության հիշատակում՝ մինչև 7 պորտ՝ իրարից առանձնացնելով փեսայի համար ցանկալի խոսքերով (տևողությունը մինչև 2 ժամ 20 րոպե)
Նույն արարքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ կամ փեսային հանել է համբերությունից (վերջը հասցրիք էլի, ուֆ)
պատժվում է` տեղավորել հիվանդանոցում և հետևից չգնալ ու անունը չտալ, բա:
Հոդված 10. Բամբասանք փեսայի անունով:
Զոքանչի կողմից փեսայի նկատմամբ դիտավորյալ սուտ լուրեր տարածելը, որը նպատակ է հետապնդում անվանարկել փեսային և հասարակության աչքերում իրեն ներկայացնել անմեղ և փեսայի համար հոգացող արարած`
պատժվում է` անօգնական թողնել ճանապարհի եզրին` ավտոյից իջեցնելով, զուգորդված ընթացքի ժամանակ մեջքին թքելով կամ սալֆետկա շպրտելով
Նույն արարքը, եթե առաջացրել է ծանր հետևանքներ, այն փեսայի հոգեկան թեթև վիճակի խանգարում կամ կնոջ կողմից փեսայի նկատմամբ անվստահություն (վախ մորս արև, էս ինչա կատարվում, աշխարհ պահի, իջնող կա) պատժվում է իր կամքից անկախ՝ թունավոր սունկ ուտեցնելով, որը զուգորդված է աչքը կապտացնելու հետ մեկտեղ (այ տենց):
Հոդված 11. Փեսային մարմնական վնասվածք հասցնելը (բա ձեր ձեռքը կբարձրանա փեսու վրա)
Նաղդ ասեք, որ վնասվածք հասցնողի…
Զոքանչի կողմից փեսուն անզգուշությամբ կամ դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու կամ հասցնելու մտադրությունը
պատժվում է անտառում կորցնելով, իսկ եթե չի կորում, զոռով կորցնել կամ բանակ ուղարկել:
Նույն արարքը, եթե այն կատարվել է իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարող փեսայի նկատմամբ, կամ էլ կատարվել է առանձնապես վտանգավոր ռեցեդեվիստ Զոքանչի կողմից`
պատժվում է քաչալացնել ու կտցնել ամեն հանդիպման ժամանակ:
Փեսային մարմնական վնասվածք հասցնելու փորձ կատարելը պատժվում է ըստ իրավիճակի` լյուբոյ ձևով
մարմնական վնասվածք հասցնելը` պատժվում է բոլոր պատիժներով, վերջում էլ մահապատիժ:
Հոդված 12. Փեսայի տուն հաճախ այցելելը կամ աղջկան հաճախ իր տուն կանչելը:
Զոքանչի կողմից առանց փեսու հրավերի, կիսամյակը 1 անգամ այցելելը կամ այցելության փորձ կատարելը և աղջկան հաճախ կանչելը (էտ էր պակաս):
Պատժվում է թարախ հայացք գցելով կամ նախազգուշացումով, դեղին քարտով և սալֆետկա շպրտելով:
Հոդաված 13. Փեսայի կարգադրություններից չարամտորեն խուսափելը:
Զոքանչի կողմից փեսու լյուբոյ ասածը չանելը ու դաժե չանելու մասին մտածելը պատժվում է չափալախ` խոսքով կամ լեզուն կտրելով:
Հոդված 14. Օրենքը ուժի մեջ մտնելը:
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ու թող կարդան բոլոր Զոքանչները և դաս լինի, ուխ, ֆսյո:



