3a368a9d4776f961876f93a30ee1in.am-ը գրում է.

Ավստրալական թեփուկավոր ծղրիդի (Ornebius aperta) արուներն իսկական սեքս-հսկաներ են՝ հայտնում է lady.ru-ն: Նրանք կարող են 3-4 ժամվա ընթացքում նույն էգի հետ զուգավորվել 50-58 անգամ և ընդգրկված են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես որոշակի ժամանակում զուգավորման բացարձակ ռեկորդակիրներ կենդանիների և միջատների շրջանում:

Բայց այսպիսի սեռական ակտիվություն թեփուկավոր ծղրիդը հանդես է բերում ոչ թե սեփական հաճույքի համար, այլ զուգընկերուհու սեռական քաղցը բավարարելու համար:

Բանն այն է, որ էգը սպերման հեռացնում է կոյանցքից և այն ուտում սերմնավորումից մոտ 3 վայրկյան անց:

Ավստրալական թեփուկավոր ծղրիդի էգի համար սպերման չափազանց սննդարար ուտելիք է, իսկական աղանդեր, իսկ արուներն էգերին կերակրելու յուրահատուկ միջոց են մշակել: Էգերին սպերման կուլ տալուց շեղելու կամ ֆիզիկապես դա անել թույլ չտալու փոխարեն՝ արուները մի քանի անգամ շատ քիչ քանակությամբ սպերմա են ներմուծում, նրանք փոքրացրել են սպերմատոֆորը, որպեսզի այն փոխանցեն փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ: Այդպիսով նրանք կարողանում են էգին բավարարել՝ մինչ նա կուտի իրենց ամբողջ սպերման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել