Բանակի առօրեական կանոնները ավելի հեշտ է կատարելերբ հասկանում եսոր կանոնը ինչ պատճառով է ստեղծվել: Օրինակ՝ այդ կանոններից ես միայն չէի հասկանում բջջային հեռախոս պահելու արգելքըմինչև մեր գումարտակի սպայակազմից մեկը չներկայացրեց ինձ: Որպես պատճառ նշվում էրոր զինծառայողը կարող է հետախուզական տվյալներ փոխանցել հեռախոսազանգի միջոցով և այլ այս ոճի բացատրություններ: Ես այդքան էլ հակված չէի ընդունել դանույն հետախուզական տվյալը կարող են և սպայակազմից փոխանցել տուն գնալուց հետո` չնայածոր մեր հակահետախուզության լավը լինելու վրա կասկածելու հիմքեր չկային: Հետագայում ինքս այդ թեմaյի շուրջ մտածելով հասկացաոր պարտադիր չէ դիտավորությամբ հակառակորդին տվյալ փոխանցելդու կարող ես առանց հասկանալուառանց կամենալու դա անել: Երբ զանգահարում ես հարազատներիդ, պետք չէ նրանց հետ քննարկել առօրեական հարցեր զորամասիցօրինակ` ասելոր այս օրըայսինչ ժամին դուք գնալու եք հրաձգարան կրակային պարապմունքիկամ այս օրը գնալու եք դիրքերկամ ինչ նոր զենք եք ստացելկամ դուքձեր ընկերը ինչ զենք ունեք ձեզ կցվածկամ` ինչ է կատարվումկատարվելու զորամասումէլ չասեմոր պետք չէ հարազատների հետ զրուցել հակառակորդի դեմ պլանավորված գործողության մասինմի խոսքով, երբեք մի ասեք հեռախոսով այնինչ չէիք ասիեթե իմանայիքոր ձեր կողքին թշնամու հետախույզ է կանգնած: Հիմա հարց է ծագումինչո՞ւ չպետք է հարազատիս հետ այսպիսի բաներ խոսեմհարազատս հո՞ դավաճան չէոր ինչ-որ կերպ թշնամուն փոխանցի տվյալներիսկ վստա՞հ եքոր ձեր խոսակցությունը թշնամու ռադիոտեխնիկական հետախուզությունը չի լսում: Իսկ վստահ եքոր ձեր հարազատն էլ մեկ ուրիշինառանց վատ մտքի, ձեր պատմածը չի պատմի և «բերան-բերան հազար բերան» սկզբունքով թշնամուն չի հասնի: Սիրելի եղբայրներեթե սոցիալական կայքերում էջեր ունեք գրանցվածայնտեղ նույնպես մի տեղադրեք նկարներմի կատարեք գրառումներ այս թեմաներովթշնամին ուշի-ուշով հետևում է մեր էջերին: Այդ նկարներով և գրառումներով ոչ միայն զորամասից կամ ամբողջ բանակից տվյալներ կարող եք ակամա տրամադրել թշնամունայլ՝ հենց ձեր մասինձեր ով լինելուինչ զինվորական մասնագիտություն ունենալու մասինչեմ կարծումոր որևէ մեկը դա ուզում է: Օրինակ՝ նույն սոցկայքում գրական հայերեն թեկուզ խոսող անծանոթների հետ ոչ մի բանակային թեմայով մի խոսեք: Եթե անգամ հաստատ վստահ եքոր ձեր հարազատը բերանփակ մարդ է, և սոցկայքում ձեր հետ խոսացածը ձեր և նրա մեջ կմնամի մոռացեքոր միջին ունակություն ունեցող հաքերը կարող է կոտրել ձեր էջը և կարդալ ձեր խոսակցությունը: Անփորձանք, տղերք ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել