1in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր վերսկսել է մարզումները Տարասովկայում գտնվող մարզաբազայում՝ նախապատրաստվելով նոր մրցաշրջանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսօր Տարասովկայում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա հանդիպել է թիմակիցներին, զրուցել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ ու շարունակել մարզումները:
Յուրան մարզվում է անհատական ծրագրով: Նա դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից:
Հիշեցնենք, որ վնասվածք ունի նաև «Սպարտակ»-ում հանդես եկող Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստը՝ Արազ Օզբիլիսը: Նա ծնկի խաչաձև կապանների վիրահատությունից հետո խաղադաշտ է վերադառնալու միայն 2015թ.:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1371215.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել