Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի պատվիրակներն, ընդհանուր առմամբ, համեստ արդյունքներ են գրանցում Իտալիայում ընթացող սեղանի թենիսի պատանիների Եվրոպայի թիմային եւ անհատական առաջնությունում:
 
Մրցումներն ավանդաբար սկսվել են թիմային պայքարից: Ավագ տարիքի պատանիների ստուգատեսում մեր տղաների հավաքականը 39 թիմերի պայքարում գրավեց 36-րդ տեղը:
 
Արթուր Պողոսյանի սաները խմբային փուլում 0:3 հաշվով պարտվեցին Սլովենիայի, Ֆինլանդիայի եւ Ուելսի հասակակիցներին եւ մյուս ենթախմբերի բախտակիցների հետ վիճարկեցին մրցաշարային աղյուսակի վերջին տեղերը:
 
Այստեղ հայ թենիսիստները հաջորդաբար զիջեցին Լյուքսեմբուրգի (1:3) եւ Բուլղարիայի թիմերին (0:3), այնուհետեւ հաղթեցին Իսլանդիային (3:0) եւ նույն հաշվով պարտվեցին Ջերսի կղզու պատվիրակներին: Մրցաշարային աղյուսակում Հայաստանի հավաքականին հաջորդեցին Իսլանդիայի, Սան Մարինոյի եւ Կոսովոյի հավաքականները:
 
Մեր աղջիկների եռյակը 32 թիմերի հաշվարկում ճանաչվեց 30-րդը: Հայուհիները ենթախմբում 0:3 հաշվով պարտություն կրեցին Պորտուգալիայի, Բուլղարիայի եւ Լիտվայի հավաքականներից, իսկ հաջորդ փուլում շարունակեցին «չոր» հաշվով պարտությունների շարքը Ավստրիայի եւ Բոսնիայի մարզուհիների հետ մրցախաղերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել