1in.am-ը գրում է.
Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման և արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ևս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն իրականացվում է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1370996.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



