Իրենց «Մաշտոցը» մի տեսակ անհարմար բաների սիրահար է եղել:

Ես չէի թողնի, որ մի ամբողջ քաղաքակրթություն + միլիոնավոր ուսումնասիրողներ տանջվեին 5 հատ «ի»-ի ու 2 հատ «օ»-ի ձեռը: Ինչի՞ համար:
Մենակ մի «ի» (առանց հնչուն տարբերության) կարող ես ստանալ երեք տառից ու երկու տառակապակցությունից՝ H, I, Y (իտա, յոտա, իփսիլոն) ու oi, ei:

Օ-ն էլ օմեգայից ու օմիկրոնից, այսինքն, մեծ ու փոքր օ-երից:

Բաբամ, ինչո՞ւ: Հանուն ինչի՞, բաբամ:

Ի-երից ընտրի մեկը, որ տեսքով ամենաշատն է դուրդ գալիս, երկու տառի տեղ կազատվի: Օ-երից էլ մեկը թող, մի տառի տեղ էլ՝ էնտեղ:

Երեք լրացուցիչ տառ կխանգարե՞ր, բաբամ: Ախր մի բ, մի գ, մի դ ասելուց հետո գրելու համար քեզ պետք կգան երկուական տառ ամեն մեկի համար՝ մպ, ղկ ու նտ համապատասխանաբար:

Չգիտեմ, էն ժամանակ Բարբադոս կղզին միգուցե բացահայտված չէր, մարդը չէր պատկերացնում, որ պետք կգա, բայց հիմի էդ կղզու անունը գրելու համար մի անհարմարագույն վիճակի մեջ ես ընկնում՝ մպարմպարնտոս, մեղայ-մեղայ:

Էլ չեմ ասում՝ գլամուրը ոնց է տուժում անգլերեն «ջ»-ին համապատասխան հնչյուն չունենալուց: Շ-ն դեռ հեչ, «ս»-ով տակից դուրս ես գալիս, բայց Անջելինա Ջոլին իր 5-6 երեխու հետ դառնում է Անձելինա Ձոլի + 5-ից 6 երեխա:

Իհարկե, պիտի նշել, որ ի տարբերություն հայ գլամուրիստների, որ հայերենի ամեն տառից առանձին են քրքրվում, այբուբենից էլ՝ ընդհանուր, ու նույն Անջելինին դարձնում են Անդժելինա Դժոլի (հայտնի պատճառներով), հույն գլամուրը կարծես թե շատ վատ չի զգում իրեն, ու Ձոլին էլ, Ձորձ Բուսն էլ, Ձեմիրոքուայն էլ պիտի ստիպված հարմարվեն իրենց անբարեհունչ անուններին, եթե իրենք հայտնվել են հույների բերանում:

Ատանկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել