Բիետա Ռայդենը կրեատիվ լուսանկարիչ է Շվեդիայից: Նրա մոտեցումը արվեստի նկատմամբ շատ յուրօրինակ է: Բիետայի «The Sleep Project»-ը (թարգմանաբար՝ քնի նախագիծ) նրա վերջին ֆոտոնախագծերից է: Նրա լուսանկարները խորհրդավոր են ու սյուրռեալիստական: Լուսանկարիչն ասում է, որ դրա օգնությամբ նա փորձում է ուսումնասիրել մարդկանց ներաշխարհը և նրանց մղած հոգեբանական պայքարը: Նա ասում է.

Ես ցանկանում եմ օգտագործել իմ վառ երևակայությունը՝ աշխարհի մասին ինչ-որ բան պատմելու և այնպիսի լուսանկարներ ստեղծելու համար, որոնք խորհելու տեղիք են տալիս, գեղեցիկ են և բանաստեղծական: Իմ նպատակն է մարդկանց ստիպել հայացք գցել իրենց ներաշխարհին և ինչ-որ նոր ու ապշեցուցիչ բան իմանալ իրենց ներաշխարհի մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել