Ֆրանսուհուն դատել են սոցկայքում տեղադրած մի նկարի համարPanorama.am-ը գրում է.

Անն Սոֆի Լեկլերը դատապարտվել է ինն ամիս ազատազրկման արդարադատության սևամորթ նախարար Քրիստիան Թոբիրի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար: Դա որակվել է որպես ռասիստական խտրականության դրսևորում: 

Լեկլերը ֆրանսիական Ազգային ճակատի ներկայացուցիչ է, մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Իրավապաշտպանները քաղաքական գործչին պատժելը որակել են որպես լավ հիշեցում այն բանի, որ ռասիզմը ցանկացած դրսևորում անընդունելի: «Լենտա.ռու»-ի  հաղորդմամբ, միաժամանակ Ազգային Ճակատը դատարանի որոշումը որակել է քաղաքական դրդապատճառներով կայացրած, իսկ պատիժը՝ անհամաչափ:

Անն Սոֆի Լեկլերը հայտնվել էր սկանդալի կենտրոնում նախորդ տարվա հոկտեմբերին, երբ սոցկայքի իր էջում տեղադրել էր երկու նկարից կազմված կոլաժ: Առաջին լուսանկարում փոքրիկ կապիկ էր, իսկ երկրորդում՝ նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել