Razminfo.am-ը գրում է.

Սոցցանցային ադրբեջանական խմբերից մեկում հայտնվել է հուլիսի 14-ին Քարվաճառում ձերբակալված Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին արտաքնապես շատ նման անձի լուսանկար՝ զինվորական համազգեստով և Դրագունովի դիպուկահար հրացանով։

Դիլհամ Ասքերովը ադրբեջանական բանակի համազգեստով

Ադրբեջանական անունով օգտատերը, ով հրապարակել էր լուսանկարը, որևէ մանրամասն չի հայտնել, թե երբև ինչ պայմաններում է արվել լուսանկարը կամ ինչպես է այն հայտնվել իր մոտ, միայն ուղեկցել է այն«Սեփական հողում գերի ընկնել» («Oz torpaginda esir dushmek») մեկնաբանությամբ։

Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ի սկզբանե հերքեց, թե Արցախի տարածքներթափանցած զինված ադրբեջանցիները որևէ կապ ունեն բանակի հետ։ Եթե այս լուսանկարում իսկապեսԴիլհամ Ասքերովն է, ապա պարզ է դառնում, որ գերեվարված ադրբեջանցին պատահական «էքստրեմալտուրիստ» չէ, ինչպես փորձում է ներկայացնել ադրբեջանական կողմը։

Նշնեք նաև, որ միաժամանակ ադրբեջանական կողմը դիմեց Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելովմիջնորդել՝ ձերբակալվածներին շնորհել գերու կարգավիճակ, մինչդեռ Ասքերով Դիլհամի և նրա հանցակիցՇահբազ Գուլիևի նկատմամբ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել