Carlosslimcrop1in.am-ը գրում է.

Մեքսիկացի միլիարդատեր Կառլոս Սլիմը կրկին համարվում է մոլորակի ամենահարուստ մարդը՝ հայտնում է Forbes-ը:

Պարբերականի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 79.6 մլրդ դոլար, ինչը 500 մլն դոլարով ավելի է վարկանիշում նախորդ անգամ առաջին տեղը զբաղեցրած Բիլ Գեյթսի կարողությունից՝ 79.1 մլրդ դոլար:

Նման առաջընթաց նա կարողացել է գրանցել շնորհիվ իր հիմնական ակտիվի՝ America Movil-ի արժեքի աճի: Ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Մեքսիկայի հեռահաղորդակցական ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել