Թեեւ նախկինում եւս հայ-ադրբեջանականսահմանին արձանագրվել են տարբեր դիվերսիոն միջադեպեր, ակնհայտորեն վերջին ամիսներինդրանք կտրուկ ինտենսիվացել են: Սակայն չնայածայդ հանգամանքին, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտգործնախարարները որեւէ կերպ չենարձագանքել հրադադարի ռեժիմի խախտումներին, դիվերսիայի փորձերին ու ադրբեջանական զինուժիկողմից սահմանամերձ գոտում խաղաղ բնակիչներիսպանությանը:«Ժողովուրդ»-ը դիվերսիոն վերջին հարձակման վերաբերյալ հարցումներ է ուղարկել Հայաստանում ԱՄՆ,ՌԴ եւ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ ցանկանալով պարզել նրանց տեսակետը կատարվածիշուրջ: Սակայն երեկվա դրությամբ նշված կառույցներից եւ ոչ մեկը մեր հարցմանը չէր պատասխանել:Համր է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որն այդպես էլ ծպտուն չհանեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի կատարած սպանությունների կապակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել