Էսօր Դիլիջանի անտառներում՝ Մաթոսավանքի մոտերքում էն թուրք դիվերսանտի դեղին տակերով սապոգ և սպառտիվկա հագած մի երիտասարդի հանդիպեցի, որ, բարեբախտաբար, հայ էր, և մեր արաբներից բաղկացած խմբին ուղեկցեց անտառով՝ ճանապարհին ցույց տալով մորու ու մալինայի թաքնված թփերի տեղը: Շատ աչալուրջ էր էդ տղան: Ինձ ասեց, որ «մի քանի օր առաջ էլ ես էս կողմերը եկել», ու ճիշտ էր ասում: Հետո Ջուխտակավանքի մոտ մի ընտանիքի հանդիպեցինք, որոնք իրենց ձմերուկը տեղում մեզ համար կտրեցին և սիրով հյուրասիրեցին մեր 10-հոգանոց խմբին, իսկ մինչ այդ մեզ հասցրել էին սուրճով և քաղցրավենիքով հյուրասիրել «Հաղարծին» հյուրանոցի կենվորները, որի դիմաց մի քանի րոպեով կանգ առանք: Մի խոսքով, մեր արաբները լավ տպավորվեցին հայերի ինքնաբուխ սրտաբացությունից և ասեցին, որ շատ նման ենք իրենց այդ հարցում: Իսկ երբ ես որպես պատասխան մեջբերեցի իմ իմացած արաբական միակ ասացվածքը, որը արաբերեն մոտավորապես այսպես է հնչում «Մաֆի ղարիբ իլա շեյթան» և նշանակում է «չկա օտար մարդ բացի շեյթանից». նրանք հաճելիորեն զարմացան արաբական մշակույթի իմ «խորը» իմացությամբ, բայց նրբանկատություն ցուցաբերելով չասացի, որ համաձայն չեմ այդ մոտեցման հետ և շեյթանն էլ խորքին մեջ ի վերջո մեր ախպերն ա, ուղղակի էս աշխարհում իրեն էդ դերն է վերապահված:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204198866834338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել