Եթե ցանկանում ենք Աստուծո կողմից լինել ու Նա մեր կողմից, ապա մենք պետք է իրար նայենք այնպես ինչպես ՆԱ է նայում մեզ:
----------------
Երբ Սամվել մարգարեն հանդիպեց Հեսսեյին, որպեսզի նրա 8 որդիներից մեկին ըստ Աստուծո կամքի Իսրայելի Թագավոր օծի՝ տեսնելով Եղիաբին, նրա բոյին ու բուսաթին, ասաց «Իրօք, Տիրոջ օծեալն իր առջեւ է»: Իսկ Աստված պատասխանեց «Նրա տեսքին մի՛ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրութեանը, քանզի ես նրան չեմ ընտրել։ Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին»։ (1 Թագավորաց 16:1-7)
Եթե ցանկանում էք Աստուծո կողմից լինել, Իր ՍԵՐՆ ու բարեհաճությունը վայելել, ապա դուք և ես պետք է մարդկանց նայենք այնպես ինչպես Աստված է նայում: Երբեք մի դատեք մարդկանց իրենց երեսին, հագ ու կապին, բոյին ու բուսաթին, պաշտոնին ու դիրքին նայելով: Դա շատ մարդկային է: Աստված սրտին է նայում, սրտի մաքրությանը:
Քանի որ մենք ոչ մեկի սիրտը չենք կարող քննել, դրա համար Տէր Հիսուսը մեզ պատվիրեց չդատել, որպեսզի չդատվենք, «որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։» (Ավետարան ըստ Մաթևոսի, գլ 7:1-2):
Ի վերջո Դավիթն օծվեց թագավոր: Նա այնքան փոքր էր ու «անկարևոր», որ նրա հայրն իրեն նույնիսկ այդ հանդիպմանը չէր կանչել: Նա ոչխար էր արածեցնում ու մարդ ուղակեցին որ նրան բերեն թագավոր օծվելու:
Իսկ Աստված մեզ բոլորիս մի լավ դաս սովորեցրեց: Երբեք մի անարգեք փոքրին ու թույլին, մի զրկեք աղքատին ու չունևորին, մի արհամարհեք ուսում չունեցողին ու չարքաշ աշխատողին: Նրանք կարող է «ժնջիլ ցեպեր» չունենան ու թանկարժեք մեքենաներով չֆռֆռան, բայց կարող է ունենան այն մաքուր սիրտը, որին նայում է Աստված: Եթե իհարկէ կուզենայիք որ Աստված ձեզ վրա էլ այդպես բարեհաճությամբ նայի:
Աստուած այնպէս չի նկատում, ինչպէս նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստուած՝ սրտին