roseԴասախոսություններից մեկի ժամանակ դասախոսը ներկայացրեց կուրսի նորեկին: Ես ապշեցի, երբ զգալով թեթև հպում ուսիս, շրջվեցի ու տեսա մի փոքրիկ ու ծեր կնոջ, ով այնքան պարզ ժպիտով էր ինձ նայում, որ ես էլ ինքնաբերաբար նրան ժպտացի:

- Բարև գեղեցուհի, իմ անունը Ռոզի է, և ես 87 տարեկան եմ: Կարո՞ղ եմ քո կողքդ նստել, - ասաց նա:

Ես ժպտալով քիչ կողք շարժվեցի, որպեսզի տեղ ազատեմ նրա համար:

- Իհարկե, նստեք: Կարելի՞ է իմանալ, թե այսքան «անմեղ» տարիքում ի՞նչն է բերել ձեզ համալսարան, - կատակեցի ես:

- Ես այստեղ եմ, որպեսզի հարուստ տղամարդու հանդիպեմ ու նրանից բազմաթիվ երեխաներ ունենամ, - աչքով արեց ինձ Ռոզին:

- Իսկ եթե լուրջ…, - Ռոզին ինձ ավելի ու ավելի էր դուր գալիս:

- Իսկ եթե լուրջ, ես միշտ երազել եմ բարձրագույն կրթության մասին և ահա այստեղ եմ, - պատասխանեց նա:

Դասախոսություններից հետո մենք գնացինք ուսանողական բուֆետ և միասին ճաշեցինք: Դրանից հետո մենք 3 ամիս շարունակ միասին էին ճաշում: Ռոզին դարձավ գրեթե բոլոր ուսանողական հավաքույթների հոգին, բոլոր ուսանողները սիրով շփվում էին նրա հետ՝ ոչ մի անգամ ցույց չտալով որևիցե բացասական բան նրա հանդեպ:

Կիսամյակի վերջում նրան հրավիրեցին ճառ ասելու՝ ավարտական երեկոյի ժամանակ: Երբ նա քայլում էր դեպի ամբիոն, այն թուղթերը, որոնց վրա գրված էր նրա ճառը, ընկան նրա ձեռքից, և խառնված Ռոզին փորձեց հավաքել դրանք, բայց նա ոչ բոլորը կարողացավ վերցնել հատակից:

- Ինձ կներեք, ես այնքան ցրված եմ դարձել: Հանուն ամուսնուս ես դադարեցի գարեջուր խմել և այդ պատճառով հիմա շատ ավելի շուտ եմ հարբում վիսկիից, - կատակեց նա: - Ես էլ չեմ կարողանա ի մի բերել թղթերը, այնպես որ, թույլ տվեք պարզապես ասել այն, ինչ ես մտածում եմ:

Երբ ծիծաղը դադարեցին, նա հազաց ու սկսեց իր խոսքը.

- Մենք չենք դադարում խաղալ, որովհետև մեծանում ենք: Մենք մեծանում ենք, որովհետև դադարում ենք խաղալ: Երիտասարդության, երջանկության ու հաջողության ընդամենը չորս գաղտնիք կա: Դուք պետք է ժպտաք ու ամեն օր ինչ-որ ծիծաղելի բան գտնեք կյանքում: Ձեզ անհրաժեշտ է երազանք, որովհետև երբ դադարեք երազել, կմահանաք: Մեր շուրջ այնքան շատ են մարդիկ, ովքեր արդեն մահացել են, բայց չեն էլ կասկածում դրա մասին: Կա հսկայական տարբերություն մեծանալու ու ծերանալու միջև: Եթե դուք 19 տարեկան եք և ամբողջ տարին վեր եք ընկած բազմոցին, ապա կդառնաք 20 տարեկան: Եթե ես ամբողջ տարին վեր ընկնեմ բազմոցին ու ոչինչ չանեմ՝ կդառնամ 88 տարեկան: Ոչ մի բարդ բան չկա մեծանալու մեջ: Դրա համար պետք չէ ո՛չ տաղանդ, ո՛չ էլ հատուկ շնորհ: Տաղանդն ու պարգևը միայն այն է, որ դու կարողանաս բացահայտել նոր հնարավորություններ այդ փոփոխությունների մեջ:
Մի ափսոսացեք ոչ մի բանի համար: Ծեր մարդիկ սովորաբար ափսոսում են արածների համար ու սգում են այն ամենի համար, որ չեն հասցրել անել, իսկ մահվանից վախենում են միայն նրանք, ում մոտ այդ ափսոսանքը շատ է:

Իր ճառը Ռոզին ավարտեց այսպես. «Հարգանքներով՝ Ռոզի»: Այնուհետև նա վերադարձավ իր տեղը, իսկ մենք լուռ մարսում էինք նրա ասածները:

Մեկ տարի անց Ռոզին ստացավ իր բաղձալի բարձրագույն կրթությունը, իսկ դրանից մեկ շաբաթ անց նա մահացավ քնի մեջ: Ավելի քան 2000 հազար ուսանող էր եկել նրա թաղմանը, որպեսզի հարգանքի տուրք մատուցի այն տատիկին, ով իր օրինակով ցույց տվեց, որ երբեք ուշ չէ դառնալ այն, ինչ ուզում ես դառնալ:

Ու այդ ժամանակ ես հասկացա նրա խոսքերի ողջ խորությունը: Ոչ մի բարդ բան չկա ծերանալու մեջ, բայց կա մեծ տարբերություն ծերանալու ու մեծանալու մեջ: Ծերացումը անխուսափելի է, իսկ այ մեծանալը՝ ընտրովի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել