1in.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունները կստեղծի արաբական և իսլամական աշխարհում առաջին տիեզերական զոնդը, որն արդեն 7 տարի անց կուղարկվի Մարս՝ հայտարարել է ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆ բեն Զաիդ Ալ Նահայան:
«Մեր նպատակն է մինչև 2021 թվականը տիեզերական հետազոտությունների ոլորտում լինել առաջատար երկրների հետ նույն շարքում»,- ասել է շեյխ Խալիֆը, ում խոսքերը մեջբերում է WAM գործակալությունը:
Նրա կարծիքով՝ առաջին տիեզերական ծրագրի թողարկումը կնպաստի երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այդ ոլորտում ազգային կադրերի ձևավորմանը:
Պլանավորվում է, որ ԱՄԷ-ի տիեզերական զոնդը 60 մլն կմ ճանապարհը կհաղթահարի 9 ամսվա ընթացքում, իսկ դրա հայտնվելը Մարսի վրա կհամընկնի ԱՄԷ-ի պետականության հիմնադրման 50-ամյակի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1369953.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել