gayweddingEvdu.am-ը գրում է.

Եվրոպական միության ցանկացած անդամ-երկիր պարտավոր է կատարել բոլոր այն պահանջներն ու դրույթները, որոնք նախատեսված են այդ միության հիմնական փատաթղթով: Եվրոմիության գլխավոր հիմնադիր փաստաթուղթը Եվրոպական Միության մասին Պայմանագիրն է, որը ստորագրվել է 1992 թ. Մաաստրիխտում: Պայմանագրի 2-րդ հոդվածում ասվում է, որ «Միությունը հիմնված է մարդկային արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, իրավական պետության ու մարդու՝ ներառյալ փոքրամասնությունների, իրավունքները հարգելու արժեքների վրա: Այս արժեքները ընդհանուր են անդամ-երկրների հասարակության շրջանակներում, որը բնութագրվում է բազմակարծությամբ, հանդուրժողականությամբ, արդարությամբ, համերաշխությամբ, խտրականության բացակայությամբ և տղամարդու ու կնոջ հավասարությամբ»:

Նույն պայմանագրի 7-րդ հոդվածը կանոնակարգում է վերոնշյալ սկզբունքներին սպառնացող իրավիճակի արձանագրման կարգը, որում մասնավորապես նշվում է, որ անդամ-երկրների մեկ-երրորդի հիմնավորված առաջարկությամբ, Եվրոխորհրդարանը քննարկում և չորս-հինգերորդի որոշմամբ արձանագրում է հոդված 2-ում նշված արժեքների նկատմամբ որևէ երկրի կողմից խախտումների փաստը:

2-րդ հոդվածում նշված «փոքրամասնություն» հասկացության տակ պետք է հասկանալ դրա բոլոր տարատեսակները, այդ թվում ՝ սեռական փոքրամասնությունը: Ներկայումս միասեռ ամուսնությունները /ամուսնություն նույն սեռի երկու ներկայացուցիչների միջև/ պետականորեն ընդունված են Եվրոմիության 28 երկրներից 9-ի կողմից, իսկ ևս 6-ի կողմից օրենսդրորեն ճանաչվում են այլ բնույթի միասեռ միությունները: Այս երևույթը աճի միտում ունի, և հեռու չէ այն օրը, երբ «քրիստոնյա» Եվրոմիության երկրների մեծամասնությունը օրենսդրորեն կամրագրի հակաքրիստոնեական կենսակերպը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր Սոդոմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել