20140530000964673098_original_1280x720-19sbjvt1in.am-ը գրում է.

Google ընկերությունը ստեղծել է տեղեկատվության անվտանգության ոլորտի փորձառու մասնագետների նոր թիմ (Project Zero): Վերջինիս խնդիրն է լինելու համացանցում որոնել խոցելիություններ՝ ասվում է Google-ի պաշտոնական բլոգում:

«Օգտատերերը պետք է հնարավորություն ունենան համացանցն օգտագործել առանց մտավախության, թե հանցագործները կամ պետության կողմից ֆինանսավորվող ցանցահենները կարող են իրենց համակարգիչները վարակել վիրուսով, գողանալ տեղեկատվությունը կամ լրտեսել իրենց հաղորդակցությանը»,- նշում են Google-ում:

Ընկերության տվյալներով՝ ներկայում համացանցում կան, այսպես կոչված, «զրոյական օրվա» խոցելիություններ, որոնց միջոցով հնարավոր է հետևել, օրինակ, իրավապաշտպանների գործունեությանը կամ կատարել կանխամտածված լրտեսություն:

Project Zero-ի թիմում ցանցահենները կզբաղվեն ոչ միայն Google-ի ծառայություններում խոցելիության հայտնաբերմամբ, այլ նաև այլ ընկերությունների մշակմամբ, որոնցից օգտվում են մեծ թվով մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել