Էսօր առավոտ կանուխ որոշեցի նայել այդքան աղմուկ հանած «Կիսաբաց լուսամուտների» վերջին թողարկումը՝ «Մարսելայի վրեժը»: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, մի երկու տարի ծերացա, մինչև դիմացա մինչև վերջ: Հա, ինչպես և հաղորդումը դիտած մազոխիստների 99 տոկոսը, ես էլ կարող եմ ասել, որ ոչ մարդն էր մի բարի պտուղ, ոչ էլ պարբերաբար «անծանոթների պատվանքին» արժանացող լեգենդար Մարսելան:
Բայց ինձ ոչ այնքան էդ թշվառները բարկացրեցին, ինչքան այն վայ փորձաագետները, որոնց բերել էին հաղորդմանը: Էն Գարիկ Գալիքյանը արդեն որերորդ հաղորդումն ա, գալիս ա որպես փորձագետ-իրավաբան, բայց որերորդ հաղորդումն ա՝ սկսում կնգա պես ղժղժալ, բազառ անել, մեղադրել կամ, կիրովականցիների լեզվով ասած, «աբայուդնի զրից» անել հյուրերի հետ: Ի դեպ, նույնն էլ էն մյուս իրավաբանը, որի սաղ ասածից մեջս տպավորվեց «Հոպ արա» բացականչությունը՝ տո լի էն ախմախ մարդու, տո լի ոչ պակաս ախմախ կնգա ասածի վրա:
Անտիվիրուսի Գոռին են բերել: Որ ի՞նչ, սրամտի՞ ու իրան կարիճի տեղ դնի՞, բոցեր անի՞ էդ երկուսի վրա, վերջում էլ պաթոսով հայտարարի, որ եթե էն դարդը տղամարդ ա, ուրեմն ինքն ամաչում ա, որ ինքն էլ ա տղամարդ: Գոռին երևի հիշացնել ա պետք, որ ընկածին խփելով, տղամարդկությունը չի ավելանում, եթե ասելիք ունեիր որպես փորձագետ, չնայած ինձ համար մութ ա, թե Գոռը որպես ինչի փորձագետ էր ներկա, ապա խոսեիր ըստ էության:
Ընդհանրապես, գոռալն ու ինքնահաստատվելը շատ հեշտ բան է: Հոգեբանները չէին գոռում, համենայն դեպս, էն աղջիկը, բայց իրանց ասածը յանի ի՞նչ էր: Ուզում էին նուբարաշենցի մի հատ խնդրահարույց զույգի 5 րոպեում կոնսուլտացիա անեին՝ դզեի՞ն: Չի լինում տենց, առավել ևս, եթե էդ մարդիկ ով գիտի՝ առաջին անգամ հոգեբան էդ օրը տեսան: Այ որ որպես փորձագետ, հոգեբան, բացատրեին, թե ինչ խնդիրների հետ գործ ունենք, ինչ շեղումների ու ռիսկերի նախանշաններ կան և այլն, կասեի՝ հա:
Իսկ ընդհանուր առմամբ, ուզում եմ հիշեցնել «Կիսաբաց լուսամուտներ»-ի բոլոր փորձագետներին, որ փորձագետ լինելը չի նշանակում դաստիարակ, ճշտի գիտակ, մեծն իմաստուն, կարգին տղա, պատժող տղա լինել, այլ նշանակում ա տվյալ ոլորտում բանիմաց մարդ լինել, ով կարող է տվյալ թեմայում տա մասնագիտական գնահատական: