Pastinfo.am-ը գրում է.
2014 թ. մայիսի 6-ին Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ Վախթանգ Վարդանյանը, ալկոհոլային խմիչք օգտագործելով, կենցաղային հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ, ապա նաև` սպառնացել սպանել նրան: Բայց վեճն այսքանով չի ավարտվել և շարունակվել է նաև նույն օրը` երեկոյան:
Կինն էլ զանգահարել է ոստիկանության Մասիսի բաժին և այդ մասին հայտնել ոստիկաններին:
Նրա ահազանգով ժամանած ոստիկանները կնոջն առաջարկել են իրենց հետ ավտոմեքենայով գնալ ոստիկանության բաժին` հաղորդում ներկայացնելու համար:
Բայց ամուսինը, նստելով ոստիկանության ավտոմեքենայի ղեկին, պահանջել է, որպեսզի կինն իջնի ավտոմեքենայից և հրաժարվի ոստիկանությունում իր դեմ բողոք ներկայացնելու մտադրությունից: Իսկ երբ ոստիկանները փորձել են նրան դուրս բերել ավտոմեքենայից, չի ենթարկվել նրանց պահանջներին` ոտքերով և ձեռքերով հարվածելով նրանց:
Արդյունքում՝ Վախթանգ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ոչ միայն կնոջը սպանության սպառնալիքներ տալու, այլև՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ, նրա ծառայողական պարտականությունների հետ կապված, վերջինիս առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



