Որոշ պաշտոնյաներ և օլիգարխներ հայրենիքում ամառային հանգիստն անցկացնելը հպարտությամբ մատուցում են որպես հայրենասիրության ցույց: Սակայն հասարակության մեծ մասն այդ ցույցերը չի ընկալում որպես զոհողություն, որովհետև չի կարողանում հասկանալ, թե մեծ գումարներ տնօրինող պաշտոնյան և օլիգարխը ինչո՞ւ չեն հանգստանում արտերկրում, այլ հանուն ժողովրդի և հայրենիքի գնում են ինքնախարազանման, որը ինչպես ցույց է տալիս ժամանակը, չի նպաստում տուրիզմի զարգացմանը: Տուրիզմի ոլորտի հայաստանյան պաշտոնյաներն ու օլիգարխները ընդօրինակում են ոչ թե վրացական կամ արաբական երկրներին, այլ տնտեսական հրաշքներ գործած եվրոպական երկրներին և առանց երկար մտածելու հանգստյան տների գները մոտեցնում են բարձրակարգ միջերկրածովյան հյուրանոցների գներին` ստեղծելով անհեթեթ ու ծիծաղելի իրավիճակ: Նույն տրամաբանությամբ է կառուցվում տուրիզմի պետական մարտավարությունը` բացակայում է աշխարհի, և մասնավորապես, օտար զբոսաշրջիկի համար նախատեսված կարևոր ասելիքը, ուղերձը, որը նա տանելու և փոխանցելու է իր հարևանին, ընկերոջը` որպես Հայաստանից ստացած անջնջելի դրական տպավորություն: Թերևս աշխարհին ուղղված կարևոր ասելիքի դեֆիցիտն է պատճառը, որ ներգնա տուրիզմի գրավչության բարձրացմանն ուղղված անդուլ ջանքերը շոշափելի արդյունք չեն տալիս: Եվ հայաստանյան հանգստյան տների ծառայություններից այսօր օգտվում են հիմնականում տեղացիները, մասամբ՝ սփյուռքահայերը` դա ներկայացնելով որպես հայրենիքի հանդեպ նվիրական տուրք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/660609894027341?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել