Pastinfo.am-ը գրում է.

Մոսկվայում  այսօր` հուլիսի 16-ին, սուգ է հայտարարվել` հուլիսի 15-ին մետրոյում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, վերջին տվյալներով, վթարի հետեւանքով զոհվել է 22 մարդ, իսկ 129-ը` հոսպիտալացվել:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ տուժածների թվում կան նաեւ երկու հայուհի, որոնց քաղաքացիությունը դեռ ճշտվում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում՝ «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում, տեղի է ունեցել վթար. գնացքի 3 վագոն դուրս են եկել ռելսերից, կան զոհեր և տուժածներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել