Էս դիվերսանտների թեման, որ շատ շոշափվեց, հիշեցի մի դեպք Արցախյան պատերազմի մարտական դիրքերից: Գիշերը մարտական հերթապահության ենք ինչ-որ մի տեղ Աղդամի մոտերքը՝ մոտավորապես Տիգրանակերտի կողմերը. այդտեղից Վանքասարի եկեղեցին երևում էր: Էդ դիրքերը ձեռքից ձեռք էին անցել օրեր, կարելի է ասել ժամեր առաջ և ճակատային գիծը հստակեցված չէր ու կարգին էլ խրամատավորված չէր: Երեկոյան կողմ մի հզոր անձրև սկսվեց ու ամբողջ գիշեր տևեց: Շատ բազմարդ չէինք այդ դիրքում՝ հազիվ մի 10 հոգի: Եվ հանկարծ մութ կեսգիշերին մեր Արտակը՝ մականունը Ծո, մոտեցավ ու ասեց, թե թուրքերեն խոսակցություններ է լսել, բայց մենք որևէ բան չէինք լսել ու լսում, բացի հորդառատ անձրևի կաթկթոցներից, ու դա համարեցինք Արտակի վառ երևակայության արդյունք հատկապես, որ ինքը թուրքագիտականի ուսանող էր: Վաղ առավոտյան պարզ դարձավ, որ ճակատային գծի մեր կողմում մնացած ազերների ոչ մեծաթիվ մի խումբ՝ մոտ 6-8 հոգի, անցել է մարտական գիծը և ճողոպրել դեպի իրենց դիրքերը: Հիմա Արտակս ոնց էր առյուծ կտրել «Ապ ջան, ձեզ ըսի թուրքերեն խոսակցություն եմ լսել, վրես կխնդայիք»: Էտ օրվա հերոսը Արտակն էր, իսկ մենք մանթո մանթո ֆռֆռում էինք: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204193259574160
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել