pokupka-ili-prodazha-nedviz1in.am-ը գրում է.

Գների կտրուկ աճը, տոկոսադրույքների ավելացման և ճգնաժամի հերթական ալիքի վախն անշարժ գույքի ձեռքբերումը շատ սթրեսային զբաղմունք է դարձնում: Այնպես որ զարմանալու չէ, որ, ըստ նոր հարցման, տան գնումը մեծ սթրես է առաջացնում, քան սնանկությունը կամ նույնիսկ ծանր կորուստը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծահասակների մեծ տոկոսը նշում է, որ անշարժ գույքի շուկայում գործարքները ժամանակակից կյանքի ամենաանցանկալի ապրումներից են: Փաստաբանների ու փաստաթղթերի աշխատանքը շաբաթներ է խլում և անընդհատ առկա է այն վախը, որ գործարքը կարող է տապալվել ցանկացած պահի:

Ժամանակակից մարդու կյանքում ամենասթրեսային իրադարձությունների ցուցակը, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, գլխավորում է անշարժ գույքը: Տան վաճառքի ժամանակ սթրեսի մակարդակը ավելի մեծ է, քան երբ մարդիկ կորցնում են աշխատանքը, երեխա են ունենում կամ պլանավորում են հարսանիքը:

Անշարժ գույքի վաճառքի ժամանակ ամենածանր պահը փաստաբանների հետ շփումն է: Երկրորդ հորիզոնականում տեղակայված են անշարժ գույքի գործակալները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ անշարժ գույք վաճառողների համար գործարքը կրկնակի լարված է: Ըստ սոցիոլոգների խոսքերի՝ դա կապված է նրա հետ, որ վաճառողները ստիպված են տանն իդեալական մաքրություն պահպանել և ամեն անգամ պատրաստ լինեն հավանական գնորդների այցելությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել