14668511in.am-ը գրում է.

21 ընկերություն ու 33 ֆիզիկական անձ պայմանավորվել են գների համատեղ բարձրացման մասին՝ ի վնաս սպառողի: Մեղադրանքի տակ են հայտնվել այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Böklunder-ը, Wiesenhof-ը ու Rügenwalder-ը:

Գերմանացի արտադրողները, որոնք ինքնուրույն պայմանավորվել էին շուկայական գների կարգավորման շուրջ, տուգանվել են 338 մլն եվրոյով, հայտնում է The Financial Times-ը՝ հղում կատարելով Դաշնային կարտելային մարմնին:

Կարտելը ստացել է «Ատլանտյան շրջան» անվանումը՝ ի պատիվ Համբուրգի Hotel Atlanticի, որտեղ երշիկ արտադրողներն անցկացրել են իրենց առաջին հանդիպումը:

Երշիկի գերմանացի խոշորագույն արտադրող Zur-Mühlen-Gruppe-ը, որին են պատկանում Böklunder ու բրենդները, հայտարարել է, թե մտադիր է բողոքարկել վճիռը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել