Հայտնաբերվել է Քարվաճառում կորած 17-ամյա տղայի դի՞նRazm.info-ն գրում է.

Armlur.am լրատվակայքը փոխանցում է, որ Քարվաճառի գերեզմատան մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տարածված տեղեկությունների, զինված ադրբեջանցիների խմբի կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին:

Աղբյուրը նաև հավելում է, որ «հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցիների խումբը Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում»:

Այլ մանրամասներ աղբյուրը կհաղորդի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կվնասազերծվել է քաղաքացիական հագուստով զինված ադրբեջանցիների խումբ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ 

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի  լուսանկարները։ 

Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ,որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ադրբեջանցիների արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել