Մարդ արարած! Արարչի կողմից արարված իր նման, իր զորությամբ և առաքելությամբ՝ ստեղծել, արարել, պահպանել բնության կատարելությունը...բայց մենք խախտել ենք Արարչի հետ կնքված սրբազան ուխտը և վերածվել ավերիչ մարդու՝ անխնա բնաջնջելով բնությունը և դրանով հենց խզելով տիեզերքի հետ ի վերուստ տրված կապը: Սա է պատճառը, որ գնալով մանրացել ու փոքրոգի ենք դարձել, կենտրոնացել ենք յուրաքանչյուրս սեփական մանր խնդիրների մեջ, դրա համար էլ չենք կարողանում տեսնել ու հասկանալ մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրները, որոնց մի մասնիկն էլ մենք ենք, ու քանի դեռ հայացքներս կենտրոնացնելու ենք մեր էգոյին, փրկության ճանապարհը չենք տեսնի, քանի որ այդ ճանապարհը գտնելու համար գոնե պիտի դուրս գանք տներից և ամենակարևորը՝ սկսենք նորից հավատալ ու ընդունել մեր մեջ դրված աստվածային էությանը, առանց որի հնարավոր չի հաղթանակ և փրկություն:



