ինչ է պետք հայաստանցի հային լիակատար երջանկության համար՞՞
-մի հատ յուղոտ ախպար, ում վզին կարելի է նստել, իբր օգնել գործ դնել, հետո էլ հավեսով գցել
էս սիրահայերին «օգնության» խմբերում` հարկայինի մոտեցումներին, տեղի բիզնեսի ադաթներին, մինչև հիմա գրված օրենքով ապրած ախպարներին գցելու բազմաթիվ ձևերին տեղյակ մարդկանց էլ որ ներառեն (ո´չ կամավոր սկզբունքով), խորը հիասթափություն ապրածների թիվը մայր հայրենիքից գուցե մի քիչ պակաս լինի հետագայում
հա, գիտեմ, մարդ որ կարողանում է հարյուր հազարներ աշխատել չի կարող խելոք չլինի:բայց ախր մերոնք էլ ուրիշի հաշվին ապրելու ու գցելու մեջ են վարպետ
պը.սը. նոր նկատեցի.ասում ենք` մայր հայրենիք. «հայրենիք» բառի հիմքը «հայր»ն է, բայց ինքը մեկ է` մայր է ))
Նյութի աղբյուր՝ http://hayzak.livejournal.com/111282.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել