2 բառի պատճառով Քրիստոնեությունն ինձ համար շրջադարձային նշանակություն ունեցավ, երբ ես հանկարծ սկսեցի այս երկու նախադասությունների մեջ առաջին բառերին (Եթե և Նախ) կարևորություն տալ ու դրանցով վերաիմաստավորել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս:
–Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի:
–Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ։
Առաջին նախադասությունը Հովհաննեսի Ավետարանի 15-րդ գլխի 7-րդ համարն է: Երկրորդ նախադասությունը Մաթևոսի Ավետարանի 6րդ գլխի 34-րդ համարն է:
Առաջին դեպքում Տէր Հիսուսը պայմանի մասին է խոսում ասելով «Եթե...» իսկ երկրորդ նախադասության մեջ Նա խոսում է ճշմարիտ նախնտրության մասին (priority): Այսինքն, «եթե» իր մեջ չմնանք ու իր խոսքեռը մեր մեջ չմնան, ոչինչ էլ իրականում չի ստացվի: Չորացած ճյուղի նման կլինենք:
Սիրելի Քրիստոնյա ընկերներ, ցանկացա կիսվել ձեզ հետ այս մտքերով, քաջալերելու համար դուք էլ ուշադրությամբ կարդաք այս հատվածներն ու խոկաք դրանց իմաստի վրա, քանի որ ես ինքս տասնամյակներով կարդացել էի ու անցել:
–«Եթէ» Հիսուսի մէջ մնաք, եւ Իր խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի, ասում է մեզ Տէրը:
–«Նախ» խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ ձեր բոլոր բարի խնդրվածքները հագնելու և ուտելու մասին, Աստուած ձեզ աւելիով կը տայ, ասում է Տէրը:
Ինչքան կարևոր ու իմաստալից են այս 2 բառերը՝ Եթե և Նախ: