1in.am-ը գրում է.
Հայտնի է, որ «Սառը սրտի» սաունդթրեքը 2014-ին ամենաշատ նվաճումներ ունեցող ալբոմն է: Այս մասին հայտնում է apelzin.ru-ն:
Այն առաջին ալբոմն է, որը 2014-ին ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 1 մլն օրինակով, իսկ աշխարհում վաճառվել է ավելի քան 4 մլն օրինակ:
«Սառը սրտի» երաժշտությունը մինչև հիմա շատ սիրված է ԱՄՆ-ում: Այն 13 շաբաթ եղել է Billboard 200-ի առաջատար, ինչը ոչ մի սաունդթրեքի չէր հաջողվել 1998թ. «Տիտանիկ»-ի սաունդթրեքից հետո:
Տեղին է հիշել նաև, որ Իդինա Մենզելը «Սառը սրտից» Let It Go երգի համար 2014թ. «Օսկարի» է արժանացել «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:
Անցած շաբաթ սաունդթրեքը հաղթահարել է 2014-ին աշխարհում վաճառված 5 մլնի սահմանագիծը՝ այդպիսով դառնալով այս տարվա ամենավաճառվող ալբոմը:
Անիմացիոն ֆիլմի համաշխարհային եկամուտը կազմել է 1,2 մլրդ դոլար: Այդպիսով «Սառը սիրտը» դարձել է այս ցուցանիշը գրանցած թվով 17-րդ ֆիլմը: Ընդ որում՝ ոչ մի ուրիշ անիմացիոն ֆիլմ այսպիսի արդյունք չի գրանցել: