Գիտե՞ք, թե Ձեր սիրած մթերքներից մի քանիսը աճման փուլում ինչ տեսք ունեն: Տնային այգեգործությունը գնալով ավելի ու ավելի լայն տարածում է ստանում, սակայն մարդկանց մեծամասնությունը մինչ օրս էլ մթերքների մեծ մասը ձեռք է բերում նպարեղենի խանութներից, սուպերմարկետներից, շուկաներից կամ փողոցային առևտրի կետերից, ուստի նրանք չգիտեն, թե մթերքները աճելիս ինչպիսի տեսք ունեն:
Սիսեռ
@ Brad Smith @ insockmonkeyslippers.com @ Wikipedia.org @ LifeBuzz @ cohorita.blogspot.com @ Giancarlo Sibilio @ commons.wikimedia.org @ Joy City TIres @ Wikipedia @ pompeyshoes @ Miran
Արքայախնձորները ծլում են արքայախնձորի՝ հողի մեջ տնկված տերևներից և նորից ու նորից աճում:
Կակաոն աճում է ծառերի վրա: Դրա արտադրության համար պահանջվում է մոտ հինգ տարի:
Գետնընկույզն աճում է գետնամերձ վազերից:
Հյութեղ կիվիները ևս վազերի վրա են աճում:
Ավոկադոները կախված են ծառերից:
Աստղաձև միրգը կոչվում է նաև «կարամբոլա»:
Դարչինը ստացվում է դարչինի ծառի ներքին կեղևից:
Անուշաբույր վանիլը, որը զաֆրանից հետո ամենաթանկ համեմունքն է, նույնպես կախված է վազերից:
Սև պղպեղը ծաղկավոր վազ է:
Գիտեի՞ք, որ նուշերը նշենու սերմերն են:
Քունջութի սերմերը ստացվում են երաշտադիմացկուն բույսերից, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև մեկ մետրի:
Իսկ սրանք սուրճի հատիկներ են:
Ծառի վրա հասնող մանգոներ:
Բալատրենիներն աճում են բալատրենու խնձորի ծայրից:
Զաֆրանն աշխարհի ամենաթանկարժեք համեմունքն է:
Կապարներն աճում են այս բույսի բողբոջների մեջ: Դրանք չորացվում են և ապա աղաջրի մեջ լցվում կամ պարզապես աղ դրվում:
Խուրմաները գեղեցիկ կախված են ծառից: Քչերին է հայտնի, որ խուրման հատապտուղ է:
Բրյուսելյան կաղամբն այսպես է աճում: Կաղամբները երբեմն վաճառվում են խանութներում՝ դեռևս ցողունային վիճակում:
Երբ արտիճուկները ծաղկում են, դրանց վերևի մասում մանուշակագույն թերթիկներ են հայտնվում:
Մարդկությանը հայտնի հնագույն մրգերից մեկը՝ նուռը, այսպիսի տեսք ունի ծաղկելիս:
Ճապոնական կամելիան բուսատեսակ է, որի կոկոնը և տերևներն օգտագործվում են թեյ արտադրելու համար: Այն նաև կոչվում է թեյի բույս:
Պիստակներն աճում են ծառերի վրա: Երբ դրանք հասնում են, կեղևի կանաչ գույնը փոխվում է և դառնում կարմրադեղնավուն, ապա պիստակները մի փոքր ճեղք են տալիս:
Մեխակները մեխակածառի չորացրած կոկոններն են:






























