1in.am-ը գրում է.
Սլովակիայի Սնինա քաղաքում հուլիսի 15-20-ը ընթանալու է ըմբշամարտի պատանիների՝ 16-17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հավաքականի գլխավոր մարզիչը Արշակ Հայրապետյանը ներկայացրել էր հավաքականի կազմը ու նշել, որ ամենաթեթև՝ 46 կգ ու ամենաշանր՝100 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենալու:
46 կգ՝ Նաիրի Ղազարյան, 50 կգ՝ Սուրեն Փոխանյան, 54 կգ՝ Նարեկ Հոհաննիսյան, 58 կգ՝ Վարդգես Կարապետյան, 63 կգ՝ Գևորգ Մխեյան, 69 կգ՝ Արամ Ավագյան, 76 կգ՝ Սարգիս Հովսեփյան, 85 կգ Հովհաննես Մխիթարյան:
Արշակ Հայրապետյանը նշել է, որ աշխարհի առաջնությանը չի մասնակցի միայն Եվրոպայի առաջնության մրցանակակիր, պատանեկան օլիմպիական խաղերին պատրաստվող Վաղինակ Մաթևոսյանը: Իսկ ահա Նանկինի մեր մյուս ներկայացուցիչը՝ Սարգիս Հովսեփյանը մեկնում է մրցավայր, քանի որ քաշի հետ կապված ոչ մի խնդիր չունի: