ՊՆ. Դիվերսանտները պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայնPanorama.am-ը գրում է.

Դիվերսիոն-հետախուզական խմբի անդամները հացագործություն են կատարել և ԼՂՀ իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել, նրանք պատասխան կտան օրենսդրության ու միջազգային նորմերին համաձայն: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ այդ մարդիկ դիվերսիոն-հետախուզական գործունեություն են ծավալել, ընդ որում այդ գործունեության մեջ հակառակորդն օգտագործում է նաև հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին:

Նախարարն ասաց, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել և լարվածություն ստեղծել՝ ներքաղաքական, միջազգային խնդիրներ իրականացնելու համար, փորձել ազդել այն կառույցների վրա, որոնք զբաղվում են ԼՂ խնդրով:

«ՀՀ-ն և ԼՂՀ-ն, մեր ժողովուրդը երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել, ունեցել է հաջողություններ, հաղթանակ է տարել: Հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա` միակողմանի հաջողություններ, միակողմանի զիջումներ ունենալու: Երկխոսությունը և վստահության մթնոլորտի ձևավորումն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ և քաղաքական ճանապարհով հասցնել մինչև վերջ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել