despanGalatv.am_ը գրում է.

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության ավարտը այսօր ասուլիսով ամփոփեց առաջնությունը  հյուրընկալած երկրի` Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

Վերջինս նշեց, որ չնայած նրան, որ սկզբում Բրազիլիան մի քանի կազմակերպչական խնդիրներ է ունեցել, բայց այսօր  կարող են ասել, որ իրենք  հպարտ են, որ հաջողել են այդ կարևորագույն գործը:

Իսկ խնդիրները կապված են եղել չափազանց մեծ ծախսերի հետ, ինչն  էլ շատ դեպքերում առաջացրել է բրազիլացի ժողովրդի դժգոհությունը: Վերջին արդյունքում սակայն, ըստ դեսպանի, ստացվել է  հաջողված առաջնություն:

«Բրազիլիան աշխարհի առաջնությունում երկու կարևոր դեր ուներ՝ որպես կազմակերպիչ և որպես մասնակից, որպես մասնակից ոչինչ չէր կարող այդքան ուրախություն պատճառել, որքան Բրազիլիայի թիմի հաղթանակը կլիներ, սակայն մենք  տեսանք Բրազիլիայի պարտությունը, ինչը շատ մեծ հիասթափություն առաջացրեց բոլորի մոտ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել