Բորա-Բորա, Տահիտի

Բորա-Բորան Ֆրանսիական պոլինեզիայի մեծությամբ երկրորդ կղզին է: Այստեղ գրեթե անհնար է գտնել ոսկեգույն կամ սև ավազահատիկ: Ականակիտ ջրով աչքի ընկնող այս ծովափը սքանչելի վայր է ջրային մարզաձևերով զբաղվելու համար: Այստեղի շքեղ հանգստավայրերը գրավում են միջազգային զբոսաշրջիկների ուշադրությունը, սակայն նրանք սովորաբար այստեղ են գալիս ծովափերի համար: Ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ ավելի սպիտակ ավազ տեսնել, քան Բորա-Բորայում:

Լանիկայ ծովափ, Հավայի


IslandLeigh / iStock / thinkstock.com Այս կղզին աչքի է ընկնու սպիտակ ավազով, արմավենիներով, կապտականաչավուն ջրերով և տոթակեզ արևով: Հեռվում կարելի է տեսնել երկու լեռնագագաթներ, որոնք դուրս են ցցվում ջրից՝ հորիզոնին հաղորդելով բացիկի տեսք:  

Վայթսանդի կղզիներ, Ավստրալիա

Tanya Puntti / iStock / thinkstock.com

Քուինսլենդով ճանապարհորդելիս արժե այցելել Վայթսանդի կղզիներ: Վայթսանդի կղզիներն ամբողջովին պատված են ավազով: Սպիտակ ափեզրի միահյուսումը կապույտ ջրերի հետ հիասքանչ պատկեր է ստեղծում: Եղանակն այստեղ սքանչելի է: Վայթսանդի կղզիներում են գտնվում աշխարհի ամենաանապական կղզիներից մի քանիսը:

Գրեյս Բեյ, Թյորքս և Կայկոս
Եթե ցանկանում եք Ձեր հանգիստն անցկացնել մեկուսի ու խաղաղ վայրում, ապա Գրեյս Բեյ ծովափը Ձեզ համար լավագույն տարբերակներից է: 19 կմ տարածություն զբաղեցնող այս ծովափը դասվել է աշխարհի լավագույն ծովափերի թվին: Սպիտակ ու փափուկ ավազը զբոսաշրջիկներին ասես հրավիրի արևայրուք ընդունելու և լողալու: Ափեզրից հնարավոր է տեսնել ծովաստղեր: Այս վայրը հատկապես շատ դուր կգա սնորկելինգով զբաղվող սկսնակներին:   

Aleksei Potov / iStock / thinkstock.com

Նունգվի ծովափ, Զանզիբար, Աֆրիկա  
Աֆրիկայի մասին մտածելիս առաջին հերթին մտաբերում ենք առյուծներին, փղերին ու ընձուղտներին: Եթե Դուք սպիտակ ավազով գերազանց լողափ եք որոնում, Զանզիբարը լավագույն հանգստավայրն է Ձեզ համար: Նունգվին համարվում է Զանզիբարի ամենահեղինակավոր ծովափը: Զանզիբարը հայտնի աֆրիկյան հանգստավայր է, որտեղ լավ ժամանցը ու ճամփորդական արկածները Ձեր մշտական ուղեկից կդառնան:   

ppart / iStock / thinkstock.com

Սեյշելյան կղզիներ

Սեյշելյան Կղզիների Հանրապետությունը Բրիտանական համագործակցության անդամ է: Մաե կղզին Սեյշելյան կղզիների ամենաբարձրադիր կղզին է: Այս կղզիները XV դարի սկզբին հայտնաբերել են պորտուգալացիները: Մայրաքաղաքը Վիկտորիան է: Բնակչությունը չի անցնում 100 հազարից: Տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է: Այստեղ կարելի է տեսնել մի շարք արևադարձային թռչուններ և վայելել խաղաղ ու կազդուրիչ հանգիստ:

Fingerszz / iStock / thinkstock.com

Լաս Իսլաս Սիես ծովափ, Գալիսիա, Իսպանիա
Իսպանիայով ճանապարհորդելիս անպայման այցելեք Լաս Իսլաս Սիես: Ի տարբերություն այլ միջերկրական ծովափերի՝ այս վայրը երեք կղզիների արշիպելագ է՝ տեղակայված Իսպանիայի հյուսիսարևմուտքում: Այս վայրի այցելուները վայելում են մեկուսի հանգիստ, զբաղվում ջրային մարզաձևերով և զմայլվում սպիտակ ավազով:

carusi83 / iStock / thinkstock.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել