Մի քանի հարցերի պատասխաններ հատուկ նրանց համար, ովքեր կասկածում են, որ ազերբառանների խումբը դիվերսիոն կամ հատուկ նպատակով Հայաստան ներթափանցած խումբ է.
Հարց 1. Ինչո՞ւ դրանք հեչ նման չեն հոլիվուդյան ֆիլմերում մեր տեսած Ջեյմս Բոնդերին ու ինչո՞ւ ունեն հասարակ չոբանների տեսք:
Պատասխան՝
Որովհետև նրանց՝ Հայաստանի տարածքը ներխուժելու նպատակը Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմում նկարվելը կամ մեր ֆեյսբուքառազմագետների համար սելֆի անելը չէր, իսկ սարերում կամ գյուղի տարածքում Հյուգո Բոս կոստյումներով ու Ջեյմս Բոնդի արտաքինով շրջող դիվերսանտները հաստատ կգրավեին տեղի հայերի ուշադրությունը, ինչը չէր լինի չոբանի արտաքինով գյուղում հայտնվելու դեպքում:
Հարց 2. Ինչո՞ւ էր դիվերսիոն խումբը կազմված տարիքով «մարդկանցից» և ոչ թե երիտասարդներից:
Պատասխան՝
Մինչև 35-40 տարեկան ազերբառանները կամ շատ փոքր են եղել մինչև Քարվաճառի հայերի կողմից ազատագրումը, կամ էլ ծնված էլ չեն եղել, իսկ տարեցները ոչ միայն հինգ մատի պես գիտեն Վարդենիսի ու Քարվաճառի տարածքը, այլ նաև շատ լավ խոսում են հայերեն և հանգիստ կարող են խոսել հայերի հետ ու ոչ ոք չկասկածի, որ ազերբառանի հետ է խոսում:
Հարց 3. Ինչու՞ այդպիսի խեղճ, անգամ ծիծաղելի տեսք ունեին բռնվելուց:
Պատասխան՝
Իրենք չէին եկել ստեղ Ռեմբո խաղալու ու, բնականաբար, բռնվելու դեպքում պետք է խաղաղ ու մոլորված չոբաններ ձևանային՝ ոչխարի տեղ դնելով իրենց չոբանի տեղ ընդունողներին:
Հարց 4. Ի՞նչ գործ ուներ նրանց մոտ ազերբառանական դրոշը, բռնվելու դեպքում կմատներ իրենց, կամ անձնագիրը և զինգրքույկը:
Պատասխան՝
Բռնվելու դեպքում իրենք իրենց արդեն կմատնեին ու ազերբառանական դրոշով չի, որ մերոնք պարզելու էին, որ ազերբառան են բռնել: Իսկ այ դրոշը կարելի էր հնարավորության դեպքում կախել, ասենք, գյուղապետարանի վրա կամ որևէ այլ տեղ և դրանով հազարապատկել այն խուճապը, որի առաջացումն էլ, իմ կարծիքով, նրանց գալու հիմնական նպատակն էր: Խուճապ, որը պետք է խանգարի Քարվաճառի վերաբնակեցմանը: Իսկ այ անձագրով և զինգրքույկով կարելի էր հանգիստ սելֆի անել մեր հողի վրա, թե տեսեք-տեսեք, մենք ենք եկել ու նկարվել այս հողի վրա, և բացի այդ բռնվելու դեպքում զինգրքույկով կարող են «ապացուցել», որ իրենք զինվորական չեն, իրենց ծառայությունը վաղուց ավարտված է: Մյուս կողմից էլ, զինգրքույկի և անձնագրի առկայությունը ոմանց ստիպեց կասկածել, որ իրենք դիվերսանտ են, ինչն էլ կարող էր դրանք բերելու նապատկը լինել, հասարակ մարդկանց մոտ առաջացնել կասկածներ, թե դիվերսանտը հետը փաստաթղթեր ման կտա: Չնայած եթե մի քիչ մտածենք, նենց չի, որ չոբաններն իրենց հետ փաստաթղթեր են ման տալիս ու դրանց առկայությունը վկայում է նրա դիվերսանտ չլինելու և չոբան լինելու մասին:
Հարց 5. Ինչների՞ն էր պետք հայկական դրամը, որ ունեին իրենց հետ:
Պատասխան՝
Ինչպես վերևում արդեն գրել եմ, իրենք հնարավոր է՝ շատ լավ խոսում են հայերեն և հանգիստ կարող էին անգամ առևտուր անել առանց բռնվելու, մանավանդ որ ունեին չոբանի արտաքին, այլ ոչ թե Ջեյմս բոնդի:
Հարց 6. Ինչու՞ իրենց մոտի զենքերը հասարակ ավտոմատ ու խլացուցիչով ատրճանակ էին, այլ ոչ թե Ջեյմս Բոնդի ժամացույցի մեջ հավաքած հրանոթ կամ Յագուար մեքենայի տեսքով տանկ:
Պատասխան՝
Զենքերի ընտրությունը կատարվում է ըստ նպատակի, և այն նպատակը, որը նրանք հետապնդում էին, թույլ էր տալիս գալ «հասարակ» զենքերով, ոչ թե փչովի տանկով:
Հարց 7. Ինչու՞ մեր ՊՆ-ն մեզ ամեն րոպեն մեկ նորություններ չի հայտնում, ինչպես դա արվում է Քիմ Քարդաշյանի գիրացման կամ նոր սիրեկան ունենալու դեպքում:
Պատասխան՝
Մեր ՊՆ-ի հրապարակումները կարդում ենք ոչ միայն մենք և ամեն ինչ չի, որ ՊՆ-ն պետք ա հրապարակի կամ պատմի մեզ: Որոշ դեպքերում մենք պետք ա ուղղակի սպասենք, ինչքան էլ դժվար լինի դա գիտակցելը: ՊՆ-ի՝ մեր հետաքրքրասիրությանը հագուրդ տալը կարող է մեկ կամ մի քանի հոգու կամ ամբողջ գյուղի կյանք արժենալ, և մենք մեր հետաքրքրասիրությամբ ու ոչ կոռեկտ ու սխալ գրառումներով և մեկնաբանություններով կարող ենք ոչ միայն ավելորդ խուճապ առաջացնել, այլ նաև թշնամու ջրաղացին ջուր լցնել:
Էսքան բան, պատրաստ եմ հիմնավորումներով պատասխանել բազմոցին պառկած ու բոլոր բաևիկներն անգիր արած ռազմագետների բոլոր կասկածամիտ հարցերին: