1in.am-ը գրում է.
Իրաքը չկայացած պետություն է, որը պետք է բաժանել 3 մասի, այդ թվում՝ անկախ Քրդստանի: BBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Քրդական ինքնավարության արտգործնախարար Ֆալահ Մուստաֆա Բաքերը:
Նախարարի խոսքով՝ սրված ճգնաժամի համար պատասխանատվությունը կրում է կենտրոնական կառավարության վարչապետ Նուրի Ալ-Մալիկին, և նա պետք է հրաժարական տա:
Այսօր աշխատանքն է վերսկսում իրաքյան խորհրդարանը, որը, ինչպես սպասվում է, կփորձի ձևավորել նոր կառավարություն:
Ավելի վաղ քուրդ ներկայացուցիչները լքել էին Ալ-Մալիկիի կաբինետը՝ ի նշան բողոքի առ այն, որ վարչապետը մեղադրել է քրդերին ծայրահեղականներին օգնություն ցուցաբերելու մեջ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1367924.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել