Lurer.com-ը գրում է.
Ինչպես հայտնում է vz.ru-ն, ՌԴ-ին միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստանալու համար դիմել է 30.495 ուկրաինացի։ Այդ մասին հայտարարել է փախստականի կարգավիճակ հարցերով կառույցի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին։
«Մոտ 26.000 մարդ դիմել է ժամանակավոր ապաստանի, իսկ մոտ 4000-ը՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավարն ընդգծել է, որ դիմումների աճը մտահոգիչ է»,-ասել է Ռոմոդանովսկին։
Նա նաև նշել է, որ 130․000 ուկրաինացի դիմել են իրենց գերատեսչությանը՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ժամկետը երկարաձգելու համար։
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=150014&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել