Armlur.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի 18-ամյա բնակիչն, ում նավակը շրջվել է ափից 3 կմ հեռավորության վրա, փրկվել է սոցիալական կայքի շնորհիվ: Նա հասցրել է միայն բջջային հեռախոսով սոցկայքում գրել.«Ինձ դժբախտություն է պատահել»: Օգնության մասին հաղորդագրությունը կարդացել է երիտասարդի ընկերը, ով սկսել է զանգարահել նրա բոլոր հարազատներին, տեղեկացնում է Mirror-ը: Դեպքը պատահել է Կորնուոլ կոմսության ծովափին գտնվող Միոագիսի գյուղի մոտ: Չնայած ամառային եղանակին, տեղի նեղուցում ջրի ջերմաստիճանը ընդամենը 15-16 աստիճան է: Թեթև հագնված երիտասարդը նավակով զբոսնելիս ափից բավականին հեռու էր գնացել: Բարեբախտաբար, նա իր հետ բջջային հեռախոս էր վերցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/200513/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



