Ժողովուրդ, մի րոպե լռություն, բան եմ ուզում ասել: Լսո՞ւմ եք, ահա.
Գիտեք, մենք այստեղ արդեն քանի օր է ակտիվորեն քննարկում ենք դիվերսանտի, հետախույզի, վերբովկայի, կորած երեխայի, չգիտեմ էլ ինչ, հա, էն օնանիստների և այլ թեմաները: Ամեն ինչ խառնում ենք իրար, ոգևորվում ենք, ընկնում սարուձոր, մեզ դնում վերլուծաբան ռահվիրայի տեղը: Բայց, մոռանում ենք, որ պետք է կոռեկտ լինենք: Եկեք ի վերջո, սահմաններ դնենք մեր գրավոր լեզվին: Հազար չուզող կարդում է, եզրակացություն անում, հետո թույլ կետի խփում: Իսկ այդ ընթացքում սահմաններին ՄԵՐ տղերք են, որ օրուգիշեր, կրակ շոգին, թե մութ գիշերով` սթափ են, զգոն ու նայում են վտանգի աչքերին: Նրանք ՄԵԶ համար են անում դա: Ոչ ոք թող չկարծի, թե զինվորականի գործը ուղղակի գործ է, կամ էլ նրանք մարդ չեն, ռոբոտ են: Խնդրում եմ, մի պահ կանգ առեք ու մտածեք: Մենք էլ այստեղ պետք է այնպես պահենք մեզ, որ արժանի լինենք այդ տղերքին, որ իմանան, եթե իրենք մեր թիկունքին են, մենք էլ իրենց համար ենք կանգնած:
Կդորըմ մարդ էղնինք, կդորըմ ֆայմ ունենանք ձեզի ղուրբան:
Խաղաղություն մեր երկրին, ամրություն մեր տղերքին: Եվ, համաձայն եմ, թող սենտիմենտալ թվամ` տղերք, ես ձեր ցավը տանեմ, պինդ եղեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/753450074678272
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել