Շաբաթ օրը էլի Լաստիվեր էինք գնացել և էլի մտանք ճգնավորների անձավ- եկեղեցի որտեղ բացի պատերին փորագրված խաչքարների, որոնք արվել են միջնադարում անապատականների կողմից կան նաև արդեն 20-րդ դարում արված քանդակներ, բայց չգիտես ինչու այդ քանդակները ներկայացվում են նախաքրիստոնեական ժամանակների: Դրանք այդպես են ներկայացվում դեպի Լաստիվեր տարվող շրջագայությունների գովազդների մեջ, այդպես են ներկայացվում նաև զբոսավարների կողմից ի դեպ դեմքի լուրջ արտահայտությամբ: Էն օրն էլ մասնակիցներից մեկն էր ուզում ինձ համոզել, որ դրանք նախաքրիստոնեկան ժամանակաշրջանի քանդակներ են: Մի կողմ թողնելով այն փաստը, որ հայտնի է 20-րդ դարին պատկանող այդ քանդակների հեղինակի անունը ուզում եմ ավելացնել նաև, որ որևէ կրոնի պաշտանմունքային կառույցի մեջ չեն կարող լինել այդ կրոնի սիմվոլիկաններից տարբերվող այլ սիվոլներ: Օրինակ քրիստոնեկան եկեղեցու պատին չի կարող մեջբերումներ լինել Ղուրանից կամ մզկիթի մեջ լինի Պողոս առաքյալի որմնանկարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10204183619533165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել