Բանակի թեման ինձ համար միշտ անձեռնմխելի է եղել։ Չեմ ասում, որ զինված ուժերում առկա արատավոր երևույթների մասին պետք չի գրել, ՊԵՏՔ է։ Բայց սրտացավությամբ ու շտկելու մտադրությամբ, ոչ թե չարախնդալով։
Բայց մի բան կա, որ ինքս երբեք չեմ արել ու չեմ էլ անի, քանի որ դա անթույլատրելի եմ համարում. չի կարելի կասկածի տակ դնել հայկական զինուժի պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Ինչ-ինչ, բայց բանակը երևի միակ կառույցն է, որով մենք լիարժեք հպարտանում ենք։ Էլ չասեմ, որ սեփական զինուժի նկատմամբ վստահությունը զուտ հոգեբանական գործոնից բացի, շատ կարևոր դեր ունի։
Իսկ հիմա, ցավոք, նկատում եմ, որ էս դիվերստանտների թեմայի հետ կապված, լիքը կարծիքներ են հնչում։ Ռազմական գործից հեռու մարդիկ ինչ-որ նկատողություններ ու դիտողություններ են անում, հրաժարականներ պահանջում։ Ընդ որում, հաճախ տակը ոչ թե սրտացավություն եմ նկատում, այլ ինչ-որ թաքնված խմբակային շահեր։
Ժողովուրդ, քննադատեք, բայց կասկածի տակ մի դրեք մեր բանակի ուժը ու զինվորների ու սպաների նվիրվածությունը։ Ով փորձում է էսօր կասկածի որդ գցել հայկական զինուժի պրոֆեսիոնալիզմի ու մարտունակության հարցում, ինքը պակաս դիվերսանտ չի։ Թերություններ կան, ամեն ինչի մասին էլ գիտենք (ինչքանով որ հասանելի ա), բայց պետք չի մոռանալ, որ մեր ԲԱՆԱԿԸ հաղթականած է։ Պատերազմն էլ չի ավարտվել։
Մարդ զարմանում ա՝ հո դուք մազոխիստ չե՞ք։ Մի բան ունենք, որով կարանք լիարժեք հպարտանանք, էդ էլ արժեզրկե՞նք։ Էն, որ սաղ գիշեր արխային ֆեյսբուքի առաջ նստած ստատուս եք գրում ու լուսադեմին հանգիստ քնում եք, նշանակում ա՝ բանակն իր գործը անում ա։