Հենց սկզբից ասեմ, որ Գերմանիան իրոք արժանի էր չեմպիոն դառնալուն... բայց եզրափակիչ խաղը ցույց տվեց, որ Արգենտինան նույնպես իրական հնարավորություն ուներ Մունդիալը հաղթելու: Պարզապես ապշում ես, որ Պալասիոյի պես միջին մակարդակից ցածր ֆուտբոլիստին հայտավորում են նման թիմում: Այն հրեշավոր սայթաքումները, որոնք նա թույլ տվեց կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերում վկայում են, որ այս ֆուտբոլիստը իր որակներով չի համապատասխանում Արգենտինայի պես բարձրակարգ թիմի պահանջներին: Հիմա տարրական հարց. արդյո՞ք նման դիրքերից կվրիպեր Տևեսը, որը Պիռլոյի, Վիդալի և Պոգբայի հետ Յուվենտուսին դարձրեց չեմպիոն, կամ Սավիոլան, որը գերազանց մրցաշրջան անցկացրեց իր թիմում: Մի խոսքով, Սաբելյան մոտավորապես նույն կարգի ընտրություն էր կատարել, ինչպես և Սկոլարին` Բրազիլիայի ազգային հավաքական հրավիրելով Ֆրեդի և Ժոյի պես միջին կարգի հարձակվողների: Կարծում եմ՝ այս երկու թիմերի ձախողումներում` Արգենտինայի չեմպիոն չդառնալու, իսկ Բրազիլիայի պարագայում խայտառակ վերջաբանի համար հենց իրենց մարզիչներն են մեղավոր...
Բայց միաժամանակ, ինչպես գրել էի վերը, Գերմանիան արժանի էր չեմպիոն դառնալու, և կարծես այս առումով ամեն ինչ շատ արդար էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել