Երբ ազերները բռնեցին Մամիկոն պապին ու ներկայացրին որպես դիվերսանտ, էսքան մարդ չկար, որ դեմ լիներ դրան, ասուլիսներ հրավիրեին ու ասեին, որ ինքը դիվերսանտ չի, բայց մերոնք մի ոչխար են բռնել, համարյա մարդ չմնաց, որ կասկածի տակ չդնի դրա դիվերսանտ լինելու հանգամանքը, ու ավելի շուտ, քան թե նույն ազերբառանները: Հիմա մերոնք էլի մի հոգու բռնել են, սպասենք նոր ասուլիսների ու հայտարարությունների, որ էս մեկն էլ դու մի ասա, իրանց ասած հովիվի քեռին ա ու էլի դիվերսանտ չի: Կդոր մը մարդ եղեք, դիվերսանտը պարտադիր չի Շվարցնեգերի նման լինի: Դիվերսանտը հնարավորինս քիչ կասկածների տեղիք պիտի տա իրա դիվերսանտ լինելու փաստը: Իսկ նրանք, ովքեր դոշ են տալիս դրա համար, կապ չունի, թե ով ա, մի բան կասեմ. մի պահ հիշեք, թե մեզնից ազերիների մոտ ընկած ո՞ր մի մարդուն են ներկայացրել որպես մոլորված հովիվ. բոլորին էլ ներկայացրել են դիվերսանտ, ու ամբողջ ազերիներն էլ դա են ասել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=659843277431453&id=100002173613874
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել