Ես չգիտեմ` սա հատուկ ծրագիր է Զինված Ուժերին զորակցելու, թե ուղղակի նորաձևություն, սակայն որպես ռուսական բանակի սպայի ընտանիքի զավակ, ինձ համար անընդունելի է այն, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը, ով էլ նա լինի, արժանանա սպայական պատվի: Չեմ անդրադառնում այն հարցին, թե ինչպես է բանակ չծառայած անձը հասել պետական բարձր պաշտոնի, սակայն կարծում եմ` սպայի համար ստորացուցիչ կլինի, եթե, կներեք, ռուսական սպայական բառապաշարով ասած` «դամսկի չուլոկն» (այդպես են ասում բոլոր նրանց, ովքեր չեն ծառայել ռուսական սպայական միջավայրում) ու սպան, գնդապետը կամ գեներալը դրվեն նույն հարթակի վրա՝ այն էլ զինվորական հենակետում: Ասում եմ այն, ինչ տեսել եմ. ռուսական սպայի առաջ նույնիսկ նահանգապետը կարող էր խոնարհվել, եթե զինվորական աստիճանով ցածր է. դրա համար էլ մարդիկ ունեն բանակ ու երկիր են, մեզ էլ կարողանում են այսպես մատերի վրա խաղացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nargabi1990/posts/716276158438430?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել