Razm.info.am-ը գրում է.

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որում նշում է՝ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը։ՊԲ հաղորդագրությունում նշված է.«Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզականխմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել ենհայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»:Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել էհակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է,մյուսներին հաջողվել է դիմել փախուստի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակելէր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի,ինչպես նաև դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև ՇահբազՋալալօղլուի լուսանկարները։ Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակությանստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաևխմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակիցհայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել